Առաջնորդարան Հայոց Լիբանանի

1935-ին աւարտեցաւ շինութիւնը Ս․ Յովհաննու Կարապետ եկեղեցւոյ։ Շինարարական աշխատանքներուն ծախսերը ստանձնեցին Գասպար Իփէկեան եւ մեծաթիւ բարերարներ։ 31 Մայիս 1937-ին Լիբանանի Թեմի Առաջնորդ Տ․ Եղիշէ Արք․ Կարոյեանի ձեռամբ տեղի ունեցաւ եկեղեցւոյ օծումը։

Եկեղեցւոյ հոգեւոր հովիւներն են՝

  • Տ․ Յուսիկ Քհնյ․ Այանեան, 1935-1951
  • Տ․ Խորէն Քհնյ․ Աճէմեան, 1936-1951
  • Տ․ Գէորգ Քհնյ․ Տէր Յարութիւնեան, 1951-1952
  • Տ․ Վահան Քհնյ․ Ղազարեան, 1952—1979
  • Տ․ Խաչիկ Քհնյ․ Միսիրեան, 1979-1985
  • Տ․ Վահան Քհնյ․ Պալգէորգեան, 1986-1991
  • Տ․ Վարդան Քհնյ․ Պուտուրեան, 1991-2006
  • Տ․ Յովհաննէս Քհնյ․ Պոյաճեան, 2006-2012
  • Տ․ Վարդան Քհնյ․ Մարտիրոսեան, 2013-էն մինչեւ օրս

Ս․ Յովհաննու Կարապետ Եկեղեցւոյ այժմու Թաղական խորհուրդի անդամներն են՝ Վազգէն Քէչէճեան (ատենապետ), Ռօզէթ Կարպուշեան, Արշակուհի Տէր Խաչատուրեան, Սօսի Աշըքեան, Գրիգոր Մխճեան, Քրիստ Աճէմեան եւ Իշխան Շահինեան։

12 Մարտ 2023-ին, տեղի ունեցաւ Թաղական խորհուրդի ընտրութիւն: Նորընտիր Թաղական խորհուրդի անդամներն են՝ Համբիկ Միսաքեան (ատենապետ), Սարգիս Ինճէեան, Քրիստ Աճէմեան, Րաֆֆի Ինճէեան եւ Յակոբ Տլըպեան:

Ներկայիս Թաղական խորհուրդի անդամներն են՝ Քրիստ Աճէմեան (ատենապետ), Սարգիս Ինճէեան, Րաֆֆի Ինճէեան եւ Յակոբ Տլըպեան:

 

All Rights Reserved, Armenian Prelacy of Lebanon | Website by Alienative.net