Առաջնորդարան Հայոց Լիբանանի

Ազգային Քառասնից Մանկանց վարժարանը հիմնուած է 1930-ին։ Նախնական շրջանին վարժարանը գործեց Հայկ Պերթլիզեանի սեփական շէնքի երեք-չորս սենեակներուն մէջ, ապա վարժարանը փոխադրուեցաւ եկեղեցի, որուն ատեանը, վերնատունը եւ գաւիթը օգտագործուեցան իբրեւ դասարաններ։ Երբ աճեցաւ աշակերտութեան թիւը, բակին մէջ շինեցին փայտաշէն երեք-չորս դասարաններ, որոնք հետագային քանդուեցան։

1945-1970 տարիներուն, թաղական խորհուրդները պարբերաբար ընդարձակեցին դպրոցին շէնքը, հեզտհետէ գնելով դպրոցին կողքին գտնուող բնակարանները։ Այս ձեւով դպրոցը ունեցաւ երկու շէնք։

1948-ին կազմուեցաւ վարժարանի Շրջանաւարտից միութիւնը, գլխաւոր նպատակ ունենալով նիւթապէս եւ բարոյապէս նեցուկ կանգնիլ վարժարանին։

1972-ին, դպրոցին կառոյցը ամբողջովին փոխարինուեցաւ ճարտապարետական չափանիշերով օժտուած ու օրուան պահանջները գոհացնող նոր կառոյցով։

ՏՆՕՐԷՆՆԵՐ

1930-1932                           Յարութիւն Բարեջանեան

1932-1933                            Գարեգին Ինճէեան

1933-1937                             Պարգեւ Տէր Յովհաննէսեան

1937-1939                             Կարապետ Յարութիւնեան

1939-1940                             Հայր Զարեհ Վրդ․ Փայասլեան

1940-1942                             Շաւարշ Մակարեան

1942-1966                             Սեդրակ Զաւէն

1966-1979                              Յակոբ Ժամկոչեան

1979-1997                               Մանուկ Գարալէքեան

1998-էն մինչեւ այսօր         Յովիկ Պերթիզլեան

Վարժարանի հոգաբարձութեան անդամներն են՝ Րաֆֆի Պալապանեան, Մարալ Մահսերէճեան, Նորիկ Մուրատեան, Յակոբ Լօշխաճեան, Սեւակ Քէշիշեան, Ալեքսան Խաչատուրեան, Ռաֆֆի Գարակէօզեան, Զարեհ Թորոսեան եւ Ժան Գալուստեան։

All Rights Reserved, Armenian Prelacy of Lebanon | Website by Alienative.net